Ղազախստանի խորհրդարանը ընդունել է այն փոփոխությունները, որոնք չեղարկում են առաջին նախագահ Նուսուլթան Նազարբաևի ցմահ նախագահությունը Անվտանգության խորհրդում և հանրապետության ժողովրդի ասամբլեայում։
Պատգամավորները նաև նախաձեռնությամբ են հանդես եկել՝ «ժողովրդի հորը» զրկելու մյուս լիազորություններից ևս։
Նազարբաևը նախագահի պաշտոնից հեռացել է 2019 թ․՝ պահպանելով մի շարք արտոնություններ։ Հունվարյան անկարգություններից հետո նա տեսաուղերձ էր հրապարակել, որում հայտարարում էր, թե ինքն ընդամենը թոշակառու է, և երկրում երկիշխանություն գոյություն չունի։
Փոխանցում է euronews-ը։