‘
Փետրվարի 13-ին համացանցում հրապարակվել է ՀՀ Նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի նախընտրական շտաբի կողմից փետրվարի 7-ից 12-ն ընկած ժամանակահատվածում արձանագրված ընտրախախտումների ամփոփագիրը, որում մասնավորապես նշվել է, որ Սամվել Ալեքսանյանը Մալաթիա-Սեբաստիա համայնքի թաղապետի հետ Վահան Թեքեյանի անվան դպրոց է այցելել և ուսուցիչներին բաժանել 40.000-ական դրամ, հայտնում է ոստիկանության մամլո ծառայությունը:
Հաղորդումն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ հետագա քննարկման:
‘