‘
Արմավիր քաղաքում այսօր կրակոցներ են հնչել: iLur.am-ի տեղեկություններով, մի խումբ երիտասարդների մասնակցությամբ, որոնց թվում՝ Արավիրի քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի որդին, քաղաքի Բաղրամյան փողոցում վիճաբանություն է տեղի ունեցել: Քաղաքապետի լորդին օդամղիչ ատրճանակով մի կրակել է խումբ տղաների վրա։ Քաղաքապետի որդին զինծառայող է։
Ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը iLur.am-ի հետ զրույցում հաստատեց, որ միջադեպ է տեղի ունեցե, մասնակիցները բերման են ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժանմունք, նրանց մոտ եղել է ատրճանակ:
Արմավիրի քաղաքապետի որդու մասնակցության վերաբերյալ Աշոտ Ահարոնյանը տեղեկություն չտվեց. «Հանգամանքները պարզվում են», — ասաց նա:
‘