‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նոյեմբերի 14-ին` ՖԻՖԱ-ի աղյուսակով պաշտոնական հանդիպումների օրը Հայաստանի ազգային հավաքականը Երեւանում կանցկացնի հերթական ընկերական հանդիպումը Լիտվայի հավաքականի հետ:
ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանի որոշմամբ, հենց այդ հանդիպման ընթացքում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի և Երևանի «Փյունիկի» երկարամյա ավագ, լեգենդար պաշտպան Սարգիս Հովսեփյանի` «Մեծ» ֆուտբոլին հրաժեշտ տալու հանդիսավոր արարողությունը, հայտնում է ՀՖՖ-ի կայքը:
‘