‘Հովսեփ Խուրշուդյան. 42 տեղամասերի արդյունքով՝ Ր. Հովհանիսյան ունի 68%’

1488

42 տեղամասերից ստացված ամփոփ տվյալներով՝ 27 902 քվեաթերթիկների մշակման արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը ստացել է 19 057 ձայն (68%): Այս մասին լրագրողներին ասաց Րաֆֆի Հովհաննիսյանի շտաբի մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը:

Ըստ նրա, այդ տեղամասերն են, մասնավորապես, 4/11, 4/26, 13/33, 9/20, 5/23, 10/22, 35/10, 40/43, 34/15, 35/36, 35/34, 34/19, 34/09, 41/23, 4/17, 35/33, 35/35, 34/08, 35/19, 34/10, 34/21, 34/16, 35/22, 34/04, 35/38, 35/40, 35/23, 33/63, 33/74, 35/36, 34/39, 34/06 եւ այլ տեղամասերը:

Հովսեփ Խուրշուդյանի խոսքերով, սակայն, ԿԸՀ-ն դեռեւս չի պատրաստվում հրապարակել այս տվյալները: «Ամենաբարձր ատյաններից հրահանգ է տրվել ՏԸՀ-ներին՝ չտրամադրել տվյալները ԿԸՀ-ին: Հրահանգավորված է համատարած անվավեր դարձնել Րաֆֆի Հովհաննիսյանի քվեները, 6/16-ում Րաֆֆի Հովհաննիսյանից 600 ձայն է գողացվել: Զեյթունի 35/25-ում դեռ քվեատուփը չի բացվել: Հելսինկյան ասոցիացիայի տվյալներով՝ Ջրաշեն համայնքում՝ 29/34 տեղամասում, 60 քվեաթերթիկ Րաֆֆիի օգտին անվավեր է ճանաչվել», — ներկայացրեց Հովսեփ Խուրշուդյանը:

Նրա խոսքով, մի շարք տեղամասերում փորձում են «Ժառանգության» ներկայացուցիչներին կաշառել, որոշ տեղերում էլ՝ ահաբեկել: Մասնավորապես, ըստ նրա, 3/33-ում հանձնաժողովի նախագահ Դանիել Իոաննիսյանին փորձել են կաշառել, որպեսզի Սերժ Սարգսյանի եւ Ր. Հովհաննիսյանի ձայները 50-50 բաշխվեն: Մալաթիա-Սեբաստիայում պատգամավոր Սամվել Ալեքսանյանի մարդիկ սպառնացել են Րաֆֆի Հովհաննիսյանի վստահված անձին՝ «ընտանիքդ կվերացնեմ», եթե արձանագրեն կեղծարարությունները:

Նախորդ հոդվածը‘8/19 և 7/31 տեղամասերում առջևում Րաֆֆի Հովհաննիսյանն է’
Հաջորդ հոդվածը‘ՀՀԿ շտաբից դուրս են եկել եւ խլել «Առավոտի» լրագրողի տեսախցիկը’