Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» եւ Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լեւանդովսկին ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում», հաղորդում է իսպանական Diario Sport-ը։
Կատալոնական ակումբը պատրաստ է 4 տարվա պայմանագիր առաջարկել 33-ամյա ֆուտբոլիստին։
«Բավարիան» ու Լեւանդովսկին այժմ բանակցում են պայմանագրի երկարաձգման շուրջ, սակայն համաձայնության չեն հասնում։