«Ռոման» ցանկանում է ձեռք բերել Ռասպադորիին

418

Իտալական «Ռոման» հետաքրքրված է «Սասուոլոյի» 22-ամյա իտալացի հարձակվող Ջակոմո Ռասպադորիի ծառայություններով, հաղորդում է Gazzetta dello Sport-ը։

Նրա պայմանագիրը «Սասուոլոյի» հետ նախատեսված է մինչեւ 2024թ․ հունիս։

Իտալիայի ընթացիկ առաջնությունում Ռասպադորին մասնակցել է 28 հանդիպման, խփել 9 գոլ։

Ռասպադորին Իտալիայի հավաքականի կազմում անցած տարի դարձել է Եվրոպայի չեմպիոն։

Նախորդ հոդվածըԼեւանդովսկին ցանկանում է կարիերան շարունակել «Բարսելոնայում»
Հաջորդ հոդվածըԼիզա Ճաղարյան. Փրկիր մեզ քո «փրկելու» ցանկությունից