Հարավկորեական դիվանագետների մի մասը, ներառյալ՝ դեսպանը, վերադարձել են Կիև՝ Ուկրաինայի մայրաքաղաքում իրենց դիվանագիտական առաքելության աշխատանքը վերսկսելու համար, երկուշաբթի հաղորդել է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը։
«Դեսպանատունը պատրաստվում է աշխատանքները վերսկսել մայիսի 2-ին, դեպանատան աշխատակիցները կշարունակեն կատարել դիվանագիտական գործառույթներ և պաշտպանել քաղաքացիներին արտասահմանում՝ Ուկրաինայի կառավարության հետ սերտ համագործակցությամբ»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ շաբաթ օրը Կիև են վերադարձել աշխատակիցների մի մասը և դեսպան Կիմ Հյոն Տհեն, որոնք մարտ ամսից աշխատում էին Չերնովցիում։ Սեուլը քննարկում է աստիճանաբար աշխատանքը լիակատար կերպով Ուկրաինայի մայրաքաղաքում վերսկսելու ծրագրերը։
Անցյալ շաբաթ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր ամերիկյան դիվանագետների վերադարձի մասին Ուկրաինա։
Փոխանցում է tass.ru-ն։