‘Վենգեր. Չգիտեմ «Չելսին» ինչպես, բայց մենք Դրոգբային չենք կարոտում’

1143

Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Անգլիայի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրում «Չելսիի» հետ հանդիպումից առաջ հայտարարել է, որ մրցակցի կազմում Դրոգբայի բացակայությունը «կանոնիրների» օգտին է:
«Չգիտեմ, «Չելսին» զգում է արդյոք Դրոգբայի կարիքը, բայց մենք Դիդյեին հաստատ չենք կարոտում: Նա մեզ չափից դուրս շատ տհաճություններ է պատճառել»,- Վենգերի խոսքն է մեջբերում «Արսենալի» պաշտոնական Twitter-ը:
Նշենք, որ «Արսենալ» — «Չելսի» հանդիպումը կկայանա սեպտեմբերի 29-ին:

Նախորդ հոդվածը‘Ռոջեր Ֆեդերեր. Եթե ես ֆուտբոլիստ լինեի…’
Հաջորդ հոդվածը‘2013 թ. պետբյուջեի դեֆիցիտը կկազմի 124.0 մլրդ դրամ’