Մասքը հակված է չեղարկելու Թրամփի նկատմամբ արգելքը

496

Երկիր մոլորակի ամենահարուստ մարդը` մասնավոր տիեզերական SpaceX ընկերության հիմնադիր և, ամենայն հավանականությամբ՝ Twitter-ի ապագա սեփականատեր Իլոն Մասքը, հայտարարել է, որ թույլ կտար ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփին վերադառնալ Twitter։

 Մասքը հանդես է եկել տեսակապով Financial Times թերթի համաժողովում։ «Ես կչեղարկեի արգելքը»,- հայտարարել է նա՝ նկատի ունենալով Twitter-ում Թրամփի հաշիվ ունենալու արգելքը։

Մասքն, ի դեպ, նշել է, որ Twitter-ը գնելու գործարքը դեռ չի ավարտվել։

Դոնալդ Թրամփը չէր թաքցնում, որ իր հաջողությունը մեծապես կախված է եղել Twitter-ից։ «Առանց թվիթների՝ ես այստեղ չէի լինի»,- ասել է նա Financial Times-ին 2017 թ․ տված հարցազրույցում։

Մասքի հայտարարությունը Թրամփն առայժմ չի մեկնաբանել։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըՓսակի․ ԱՄՆ-ն արդեն ՌԴ-ի դեմ սահմանել է պատժամիջոցներ
Հաջորդ հոդվածըՀայտնաբերվել է շարքային զինծառայողի դի․ ՊՆ