ՆԱՏՕ-ն երկընտրանքի առաջ կկանգնեցնի

437

Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին` նրանց կկանգնեցնի անվտանգության երկընտրանքի առջև։

Այսպիսի կարծիք է առաջարկվում չինական Global Times թերթում երեքշաբթի հրապարակված հոդվածում։

Հոդվածում նշվում է, որ Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցության նպատակը նրանց անվտանգության ապահովումն է, սակայն նրանց ակնկալիքների և իրականության միջև տարբերություն կա․ դաշինքին միանալով՝ Ֆինլանդիան նոր սահմանային երկիր է դառնում ՆԱՏՕ-ի և ՌԴ-ի միջև, նա առաջնագիծ է դուրս գալիս, եթե Ռուսաստանի հետ անմիջական հակամարտություն ծագի։

Ըստ հրապարակման՝ արևմտյան երկրները հակված են կարծելու, թե դեռևս ուկրաինական հակամարտության մեջ խրված Ռուսաստանը ազատ հնարավորություններ չի ունենա Ֆինլանդիայի և Շվեդիայի դեմ կոնկրետ գործողությունների դիմելու։ Սակայն, նշում է Global Times-ը, չի կարելի բացառել ՌԴ-ի որոշակի ռազմական միջոցների կիրառումն այդ երկրների դեմ, և այդ դեպքում այդ երկրներն ավելի շատ կորցնում են, քան շահում։

«Կարելի է ասել, որ ՆԱՏՕ մուտքը երկու երկրներին կդնի անվտանգության երկընտրանքի առաջ։ Նրանք ցանկանում են ավելի անվտանգ միջավայր ստեղծել, բայց արդյունքում այն ավելի վտանգավոր է դառնում»,- նշվում է հոդվածում։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԵՄ-ն մոտեցել է ՌԴ–ի նկատմամբ պատժամիջոցների սահմանագծին
Հաջորդ հոդվածըՊատժամիջոցներ Բելառուսի քաղաքացիների և ձեռնարկությունների դեմ