Սաուդյան Արաբիան մտադիր չէ ընտրություն կատարելու Ուկրաինայի և Ռուսաստանի միջև կամ միանալու ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին, հայտարարել է թագավորության էկոնոմիկայի և պլանավորման նախարար Ֆեյսալ ալ Իբրահիմը երեքշաբթի ճապոնական գործարար Nikkei թերթում հրապարակված հարցազրույցում, որը նա տվել է Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում։
«Մենք սերտ առևտրային կապեր ունենք թե՛ Ռուսաստանի, թե՛ Ուկրաինայի հետ և մտադիր ենք դրանք պահպանել»,- ասել է նախարարը։
Պատասխանելով ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին միանալու հավանականության մասին հարցին՝ Ֆեյսալ ալ Իբրահիմը նշել է, որ այդ միջոցները «միակողմանի բնույթ են կրում և կմնան միակողմանի»՝ դրանով իսկ հասկացնելով, որ Սաուդյան Արաբիան մտադիր չէ պաշտպանելու սանկցիաների քաղաքականությունը, որը վարում են ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները։
Փոխանցում է tass.ru-ն։