Թուրքիան առաջարկել է Ուկրաինայում «բժշկական միջանցք» բացել

431

Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրետին Կոջան հանդես է եկել Ուկրաինայում «հուսալի բժշկական միջանցք» բացելու առաջարկով՝  հակամարտության գոտուց վիրավորներին և հիվանդներին տարհանելու նպատակով։

Այդ մասին նա հայտարարել է Ժնևում անցկացվող Առողջապահության համաշխարհային ասամբլեայի 75-րդ նստաշրջանում, հաղորդել է NTV հեռուստատեսությունը։

«Խնդրում եմ, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը պաշտպանի այս առաջարկը։ Թուրքիան պատրաստ է իրենից կախված ամեն ինչ անել տարհանման և բուժօգնություն ցուցաբերելու հարցերում»,- ասել է թուրք նախարարը։

Ըստ նախարարի՝ Թուրքիան մարդասիրական օգնության շրջանակներում Ուկրաինա է ուղարկում դեղորայք և բժշկական պատրաստուկներ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիայի դատախազությունը 60 հոգու ձերբակալության օրդեր է տվել
Հաջորդ հոդվածըՆախարար․ Սաուդյան Արաբիան ընտրություն չի կատարում Ուկրաինայի և Ռուսաստանի միջև