‘Մասիմիլիանո Ալեգրի. «Ինտերի» հետ հանդիպումը կդառնա Բալոտելիի հասունության փորձությունը’

766

 «Միլանի» գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին անդրադարձել է «Ինտերի» հետ միլանյան դերբիին, որը կայանալու է փետրվարի 24-ին:

«Չորեքշաբթի օրը մենք իսկապես հիանալի հանդիպում անցկացրեցինք «Բարսելոնայի» դեմ: Այժմ, մենք, բնականաբար, հաջողության հասնելու ավելի մեծ հնարավորություններ ունենք, քան մինչեւ առաջին խաղը:

Այժմ մեր համար շատ ավելի կարեւոր է «Ինտերի» հետ հանդիպումը: Մենք երեք դերբի անընդմեջ պարտվել ենք, եւ այժմ անհրաժեշտ է դա ուղղել: Սակայն մրցակիցը նույնպես ագրեսիվ է տրամադրված, քանի որ նա էլ ցանկանում է «մեղքերը քավել» «Ֆիորենտինայից կրած պարտության համար:

«Բալոտելին գիտի, թե մարզադաշտում ինչպիսի մթնոլորտ է տիրելու: Բնականաբար, «Ինտերի» երկրպագուները նրան առանձնահատուկ են վերաբերվելու: Եվ Մարիոյի համար դա կլինի հասունության փորձություն: Որովհետեւ նույնիսկ նման մթնոլորտում պետք է միայն խաղի մասին մտածել եւ տուրք չտալ զգացմունքներին»,- նշել է Ալեգրին:

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքը Գյումրիում (ուղիղ)’
Հաջորդ հոդվածը‘Տպավորություններ ՀՀՇ համագումարից. Ազնվական բանավեճի վերջին մոհիկանների իսկական ներկայացումը’