Վիեննայում խորհրդային զինվորի հուշարձանի մոտ «Ազովի» խորհրդանիշն են նկարել

485

Վիեննայում անհայտ անձինք Ավստրիան նացիզմից ազատագրելիս զոհված խորհրդային զինվորի հուշարձանի պատին ազգայնական խորհրդանշան են նկարել, տեղեկացրել է Ավստրիայում Ռուսաստանի դեսպան Դմիտրի Լյուբինսկին։

Հուշահամալիրը գտնվում է Վիեննայի կենտրոնում, Շվարցենբերգպլատց հրապարակում։

«Ավստրիական իշխանությունները բազմիցս նախազգուշացվել են, թե ինչի է հանգեցնում ուկրաինացի ազգայնականներին և նրանց համախոհներին լուռ խրախուսելը։ Արմատականների հերթական ակցիան Վիեննայի կենտրոնական հրապարակներից մեկում ընդամենը դրա ապացույցն է»,- սոցցանցերում գրել է դեսպանը։

Հուշահամալիրի հետևի պատն ավելի վաղ ներկվել է ուկրաինական դրոշի գույներով, իսկ հիմա դրա վրա հայտնվել է նաև «Ազով» ազգային գումարտակի սիմվոլիկան, որի մարտիկների դեմ Ռուսաստանում քրեական գործեր են հարուցված։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄիջազգային խումբ՝ Ուկրաինայում ռազմական հանցագործությունների հետաքննության համար
Հաջորդ հոդվածըՊուշիլին․ Որոշ երկրներ համաձայնել են մասնակցել տրիբունալին ԴԺՀ-ում