Ուելսի հավաքականի հարձակվող Գարեթ Բեյլը սոցիալական ցանցերում արած գրառումով հայտնել է Իսպանիայի չեմպիոն եւ Չեմպիոնների լիգայի գավաթակիր Մադրիդի «Ռեալից» հեռանալու մասին։
«Գրում եմ, որպեսզի շնորհակալություն հայտնեմ բոլոր ակումբակիցներիս, մարզիչներին, ակումբի աշխատակիցներին եւ երկրպագուներին, որոնք ինձ աջակցում էին։
9 տարի առաջ եկա «Ռեալ» երազանքները կյանքի կոչելու համար։ Ես ցանկանում էի խաղալ այս ակումբի համազգեստով, նվաճել տիտղոսներ։ Հիմա կարող եմ ասել, որ երազանքս դարձել է իրականություն։
«Ռեալում» խաղալն ու այս նվաճումները անհավանական փորձառություն էին, որոնք երբեք չեմ մոռանա։ Ինձ համար մեծ պատիվ էր։ Շնորհակալություն»,- գրել է Բեյլը։
2013 թվականից «Ռեալում» հանդես եկավ Բեյլը դարձել է Իսպանիայի եռակի չեմպիոն, Չեմպիոնների լիգայի հնգակի գավաթակիր, աշխարհի քառակի ակումբային չեմպիոն, Եվրոպայի կրկնակի գավաթակիր, նաեւ Իսպանիայի գավաթակիր եւ սուպերգավաթակիր։