‘
Քիչ առաջ պարզ դարձավ, որ Երևանի պետական բժշկական համալսարանը կբացի իր դռները, որպեսզի բոլոր ցանկացողները միանան ակցիային, հայտնում է Galatv.am-ը:
Հիշեցնենք, որ երեկ, երբ ակտիվիստները գնացել էին դեպի Բժշկական համալսարան, փակ էին ոչ միայն դռները, այլ նաև դեպի համալսարանի բակ տանող դարպասը: Ինչպես հայտնեց ակտիվիստներից մեկը, Բժշկական համալսարանի ղեկավարությունը թույլատրել է, որ ուսանողներին մինան:
Նկատենք, որ դասադուլի նախաձեռնությունը երեկ է մեկնարկել: Դրա մասնակիցները պահանջում են չեղյալ համարել փետրվարի 18-ին կայացած նախագահական ընտրությունների արդյունքները:
‘