Լավրով․ Արևմուտքը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը

343

Արևմտյան երկրները պետք է գիտակցեն պատասխանատվությունը, որը նրանք կրում են Դոնբասում և Ուկրաինայում խաղաղ բնակչության սպանության համար։

Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Վիետնամի ԱԳՆ ղեկավար Բույ Տհան Շոնի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում։

«Արևմտյան երկրները, իհարկե, պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը՝ անկախ նրանից, թե ինչպես են մեկնաբանում Զելենսկին և իր թիմը։ Արևմուտքը պետք է գիտակցի իր պատասխանատվությունը խաղաղ բնակիչների մահվան համար, առաջին հերթին՝ Դոնբասում, Ուկրաինայի մյուս մասերում, որտեղ Կիևի ռեժիմը կիրառում է Արևմուտքի մատակարարած զենքը խաղաղ բնակչության դեմ, մեծ հաշվով՝ վախեցնելու նպատակով, դա պետական ահաբեկչություն է»,- ասել է Լավրովը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՀայտնի է «Բարսելոնայի» մրցակիցը Գամպերի գավաթի խաղում
Հաջորդ հոդվածըԲորել․ ՌԴ-ի կախումը Արևմուտքի տեխնոլոգիաներից վեց անգամ ավելի է, քան Չինաստանից