Իրանը կտրականապես դեմ է հայ–իրանական սահմանի փակմանը

835

Ըստ իրանական պետական IRNA լրատվական գործակալության հաղորդման` Թեհրանում երեկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հանդիպմանը Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի փակումն Իրանը չի հանդուրժի։

Նույն օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպման ժամանակ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը կրկնել է, որ թույլ չեն տա փակել հայ-իրանական սահմանը։

Նախորդ հոդվածըԻնչու են լեյբորիստները նախընտրում Լիզ Թրասին
Հաջորդ հոդվածըՍուարեսը հնարավոր է կարիերան շարունակի Բունդեսլիգայում