Ինչու են լեյբորիստները նախընտրում Լիզ Թրասին

378

Մեծ Բրիտանիայի ընդդիմադիր Լեյբորիստական կուսակցության ղեկավարությունը նախընտրում է, որ Միացյալ Թագավորության նոր վարչապետ դառնա ԱԳՆ ղեկավար Լիզ Թրասը։

Նրանց կարծիքով՝ Թրասի «չորուցամաք» ոճը կօգնի, որ լեյբորիստների առաջնորդ Կիր Սթարմերն «պակաս տխուր» երևա, և կմեծացնի նրա իշխանության գալու հավանականությունը։

Այս մասին տեղեկացրել է Independent թերթը՝ հղում անելով Լեյբորիստական կուսակցությունում իր աղբյուրներին։

Լեյբորիստների բարձրաստիճան գործիչների կարծիքով՝ Թրասը «կշարունակի հրաժարական տված վարչապետ Բորիս Ջոնսոնի աջ քաղաքականությունը»՝ «առանց նրա հմայքի», և խորհրդարանում շատ ավելի թույլ հակառակորդ կլինի, քան իր նախորդն էր։

Փոխանցում է ria.ru-ն։

Նախորդ հոդվածըՄԱԿ-ը ծրագրել է ականազերծել Սևծովյան ափը
Հաջորդ հոդվածըԻրանը կտրականապես դեմ է հայ–իրանական սահմանի փակմանը