Սենեգալի հավաքականի հարձակվող Սադիո Մանեն անցած մրցաշրջանի արդյունքում ճանաչվել է Աֆրիկայի լավագույն ֆուտբոլիստ։
Լավագույն եռյակում նա հետ է թողել անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահին եւ Լոնդոնի «Չելսիի» սենեգալցի դարպասապահ Էդուար Մենդիին։
Սենեգալի հավաքականը Մանեի հետ առաջին անգամ նվաճել էր Աֆրիկյան ազգերի գավաթը։ Սենեգալի հավաքականը ճանաչվել է լավագույն թիմ։
Հիշեցնենք, որ Սադիո Մանեն անգլիական «Լիվերպուլից» տեղափոխվել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»։