31-ամյա ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին հեռացավ Թուրինի «Յուվենտուսից»։ Իտալական ակումբն ու ֆուտբոլիստը երկկողմանի համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հաղորդում է «Յուվենտուսի» մամուլի ծառայությունը։
Աարոն Ռեմսին 2019 թվականին Լոնդոնի «Արսենալից» էր տեղափոխվել «Յուվենտուս»։ Անցած մրցաշրջանում նա վարձակալությամբ խաղում էր շոտլանդական «Գլազգո Ռեյնջերսում»՝ Շոտլանդիայի առաջնության 7 խաղում խփելով 2 գոլ եւ կատարելով 1 գոլային փոխանցում։