Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին ու չինացի Դին Լիրենը շախմատի աշխարհի չեմպիոնի մրցամարտը կանցկացնեն 2023թ․ ապրիլ-մայիսին։ Այդ մասին սոցիալական ցանցերում հայտնել է Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) գլխավոր տնօրեն Էմիլ Սուտովսկին։
Եթե նրանցից մեկը չցանկանա կամ չկարողանա մասնակցել չեմպիոնական մրցամարտին, նրան կփոխարինի հավակնորդների մրցաշարում երրորդ տեղը գրաված ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովը։
Հիշեցնենք, որ աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը հրաժարվել է պաշտպանել տիտղոսը եւ մտադիր է կենտրոնանալ արագ եւ կայծակնային խաղի վրա։
Նեպոմնյաշչին երկրո