Ֆուտբոլի կանանց Անգլիայի հավաքականն առաջին անգամ նվաճեց Եվրոպայի տիտղոսը։ Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում տեղի ունեցած եզրափակիչում անգլիացիները մրցեցին Գերմանիայի հավաքականի հետ առավելության հասան լրացուցիչ ժամանակում 2:1 հաշվով։
Կիսաեզրափակիչում Անգլիայի հավաքականը 4:0 հաշվով հաղթել էր Շվեդիայի թիմին, Գերմանիան 2:1 հաշվով պարտության էր մատնել Ֆրանսիայի թիմին։
Ֆուտբոլի կանանց Եվրո-2022, եզրափակիչ
Անգլիա — Գերմանիա՝ 2:1 (հիմնական ժամանակ՝ 1:1)
Էլլա Թուն, 62, Քլոյի Քելլի, 110 — Լինա Մագուլ, 79