Միլանի «Ինտերն» ու չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը, հայտնում է Ա Սերիայի արծաթե մեդալակրի մամուլի ծառայությունը:
Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի հաղորդմամբ՝ 33-ամյա ֆուտբոլիստն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվելու է ֆրանսիական «Մարսել»՝ կնքելով 2 տարվա պայմանագիր:
Նախորդ մրցաշրջանում միլանյան գրանդի կազմում Ալեքսիսն, անցկացնելով 38 հանդիպում, դարձել է 9 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
«Ինտերում» Սանչեսը 3 տիտղոս է նվաճել.
- Ա Սերիայի հաղթող: 2020/21
- Իտալիայի գավաթակիր: 2021/22
- Իտալիայի սուպերգավաթակիր: 2021
Transfermarkt-ը Չիլիի հավաքականի հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 3.5 միլիոն եվրո: