Նեբենզյա․ ԶԱԷԿ-ի աղետի դեպքում պատասխանատվություն կկրեն Կիևի հովանավորները

268
Russian Ambassador to the United Nations Vasily Nebenzya speaks after Members of the United Nations Security Council voted against a Russian resolution condemning 'aggression' against Syria by the U.S. and its allies during an emergency meeting on Syria at the U.N. headquarters in New York, U.S., April 14, 2018. REUTERS/Eduardo Munoz - RC14DD4E8DD0

Զապորոժյան ԱԷԿ-ում հնարավոր միջուկային աղետի դեպքում  պատասխանատվություն են կրելու Կիևի արևմտյան հովանավորները։

Այդ մասին հինգշաբթի հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան միջազգային կազմակերպության Անվտանգության խորհրդի նիստում՝ նվիրված ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակին։

«Մենք բազմիցս զգուշացրել ենք մեր արևմտյան գործընկերներին, որ եթե նրանք կարգի չհրավիրեն Կիևի ռեժիմին, ապա նա ամենահրեշավոր և խելացնոր քայլերի կգնա, որոնց հետևանքները դուրս կգան Ուկրաինայի սահմաններից։ Ցավոք, հիմա հենց դա էլ տեղի է ունենում։ Կիևի հանցավոր գրոհները միջուկային ենթակառույցի օբյեկտների վրա աշխարհը տանում են միջուկային աղետի, ինչն իր ծավալներով համեմատելի է Չեռնոբիլյան աղետի հետ»,- հայտարարել է Նեբենզյան։

«Եթե ՈՒԶՈՒ գրոհները շարունակվեն, ապա այդ աղետը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի։ Այդ դեպքում ռադիոակտիվ վարակման սպառնալիքի տակ կհայտնվեն նաև Ռուսաստանի և Բելառուսի սահմանակից տարածքները, նաև Մոլդովան, Բուլղարիան և Ռումինիան,- ասել է դիվանագետը։- Եվ սրանք դեռ ամենալավատեսական փորձագիտական գնահատականներն են։ Զապորոժյան ԱԷԿ-ում միջուկային աղետի իրական մասշտաբները նույնիսկ պատկերացնելն է դժվար։ Եվ դրա ողջ պատասխանատվությունը կկրեն Կիևի արևմտյան հովանավորները»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՈւլյանով․ ՌԴ–ն և Ուկրաինան ԱԷԿ-ների հարցով չեն բանակցում
Հաջորդ հոդվածըԹրամփի կալվածքում ՀԴԲ-ն փնտրել է միջուկային զենքին առնչվող փաստաթղթեր