ՄԱԿ-ը կպաշտպանի ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների առաքելությունը Զապորոժյան ԱԷԿ-ում, եթե այցին համաձայն լինեն Մոսկվան և Կիևը։
Թուրքիան կաջակցի Ուկրաինայի ենթակառուցվածքի վերականգնմանը, որն իսպառ ավերվել է։
Այսպիսի որոշումներ են ընդունվել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և նախորդ օրը Լվով ժամանած՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշի ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կայացած բանակցությունների ընթացքում։
Բարձրաստիճան հյուրերի հետ Զելենսկին հանդիպել է երես առ երես, այնուհետև երեքժամյա հանդիպում է կայացել։
Կողմերի հայտարարությունների համաձայն՝ բանակցությունների ընթացքում քննարկվել են ուկրաինական ճգնաժամի զարգացման և կարգավորման հեռանկարները։ Ինչպես նշել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի գրասենյակում, ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ բանակցությունները, ավաղ, դեռ շատ հեռու են։
Փոխանցում է tass.ru-ն։