Ինդենեզիայի նախագահ․ Պուտինը մտադիր է ժամանել G20 գագաթնաժողովին

294

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և ՉԺՀ նախագահ Սի Ձինպինը մտադիր են անձամբ մասնակցել Բալիում G-20-ի գագաթնաժողովին։

Այդ մասին հինգշաբթի օրը Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում տեղեկացել է Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն։

«Սի Ձինպինը գալու է։ Նախագահ Պուտինը նույնպես ինձ ասել է, որ կգա»,- Վիդոդոյի խոսքն է մեջբերում լրատվական գործակալությունը։ Ինդոնեզիայի նախագահը նաև հայտարարել է, որ խոշոր երկրների առաջնորդների միջև պետք է բավականին տարածք լինի երկխոսության համար։

ՉԺՀ ԱԳՆ-ում չեն պատասխանել գործակալության խնդրանքին՝ մեկնաբանել պետության ղեկավարի ուղևորությունների ծրագրերը։ Նշվում է, որ Սի Ձինպինը երկրի սահմաններից դուրս չի եկել 2020 թ․ կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր։

Կրեմլի մամուլի ծառայությունը հինգշաբթի տեղեկացրել է, որ Պուտինը հեռախոսով Վիդոդոյի հետ քննարկել է նաև Բալիում G20 գագաթնաժողովի նախապատրաստությունների հարցը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԳութերիշ- Էրդողան- Զելենսկի հանդիպման արդյունքները
Հաջորդ հոդվածըԹուրքիայի նախագահի ընտրությունը կկայանա 2023 թ․ հունիսի 18-ին