Լիտվայում կոչ են արել չեղարկել ռուսաստանցիներին տրված շենգենյան վիզաները

389

Եվրամիության երկրները պետք է անհապաղ չեղարկեն նախկինում ռուսաստանցիներին տրված զբոսաշրջային բազմակի շենգենյան վիզաները։

Նման կարծիք է հայտնել Լիտվայի արտաքին գործերի նախարար Գաբրիելյուս Լանդսբերգիսը, որն ուրբաթ օրը հրապարակել է Politico պարբերականը։

«Մենք պետք է միասին ընդհանուր գործուն որոշում կայացնենք՝ վիզաների արգելքն ավելի արդյունավետ դարձնելու համար։ Եվ, սկսած այս պահից, հարկավոր է հստակ «ոչ» ասել Ռուսաստանից և Բելառուսից զբոսաշրջիկներին։ ․․․ Միևնույն ժամանակ, շարունակել ընդունել նրանց, ում ապաստան է հարկավոր, այլ ոչ թե արձակուրդ Եվրոպայում»,- գրել է նախարարը։

Լանդսբերգիսն առաջարկել է «նախկինում տրված երկարաժամկետ բազմակի վիզաները չեղարկել» առնվազն այնքան ժամանակով, քանի դեռ Ուկրաինայում շարունակվում է ռուսաստանյան «ռազմական օպերացիան»։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՎոլոդինը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ԵՄ-ին դատապարտում է սովի, ցրտի ու մեկուսացման
Հաջորդ հոդվածըՌուսաստանցիներն արտասահմանյան բանկերին են փոխանցել ռեկորդային ծավալի արժույթ