Ֆրանսիան ներկայացնող իրանցի Ալիռեզա Ֆիրուջայի հաղթանակով ավարտվեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացված Saint Louis Rapid & Blitz արագ եւ կայծակնային խաղի մրցաշարը։
Ֆիրուջան 36 հնարավորից վաստակեց 26 միավոր եւ միանձնյա գրավեց առաջին տեղը՝ երկրորդ տեղը զբաղեցրած ամերիկացի Հիկարու Նակամուրային գերազանցելով 5 միավոր։
3-4-րդ տեղերը 19-ական միավորով կիսեցին ամերիկացի Ֆաբիանո Կարուանան ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը։
Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը (ԱՄՆ) 17 միավորով գրավեց 7-րդ տեղը։
Saint Louis Rapid & Blitz մրցաշարը Grand Chess Tour-ի չորրորդ փուլն էր։