Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան (2003-2010) ֆաշիստ է անվանել այն մարդուն, որը մահափորձ է կատարել Արգենտինայի փոխնախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրշների նկատմամբ։
«Աջակցությունս եմ հայտնում Քրիստինա Կիրշներին, որը զոհն է դարձել ֆաշիստական հանցագործի, որը չի հարգում այլակարծությունը և բազմազանությունը։ Քրիստինան ամբողջ մոլորակի բոլոր դեմոկրատների հարգանքին արժանի կին է»,- գրել է քաղաքական գործիչն իր Twitter-ում։
Լուլայի կարծիքով՝ նման բռնությունը և «քաղաքական հողի վրա ատելությունը» սպառնալիք են դեմոկրատիայի համար ողջ տարածաշրջանում։
Նախնական տվյալներով՝ հանցագործը քաշել է ատրճանակի ձգանը, բայց կրակոց չի հնչել։ Ձերբակալվածը ծնունդով Բրազիլիայից է։
Փոխանցում է tass.ru-ն։