Իսպանիայի առաջնության չորրորդ տուրում չեմպիոն «Ռեալը» Մադրիդում ընդունեց «Բետիսին»։ Իտալացի Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն առավելության հասավ 2:1 հաշվով։
Արքայական ակումբից աչքի ընկան բրազիլացի հարձակվողներ Ժունիոր Վինիսիուսն ու Ռոդրիգոն։
«Ռեալը» չորրորդ հաղթանակը տարավ եւ 12 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Բետիսն» առաջին պարտությունը կրեց եւ երկրորդն է՝ 9 միավոր։
Իսպանիայի առաջնություն, չորրորդ տուր
«Ռեալ» — «Բետիս»՝ 2:1 (տեսանյութ)
Վինիսիուս Ժունիոր, 9, Ռոդրիգո, 65 — Սերխիո Կանալես, 17