ԱՄՆ-ում պարզել են, որ Ռուսաստանն արկեր է գնում ԿԺԴՀ-ից

334

New York Times-ի հրապարակումների համաձայն՝ ամերիկյան հետախուզության վերջին բացահայտումների հղումով, Ռուսաստանը ԿԺԴՀ-ից միլիոնավոր հրետանային արկեր և մերձավոր ռադիուսի հրթիռներ է գնել։

Ռազմական մատակարարումների ստույգ ծավալները հոդվածում չեն նշվում, սակայն Վաշինգտոնում կարծում են, որ Մոսկվայի և Փհենյանի համագործակցությունը կարող է շարունակվել։

Հակառուսաստանյան պատժամիջոցները լուրջ հարված են հասցրել ռուսաստանյան պաշտպանական ոլորտին և խիստ նվազեցրել են Մոսկվայի հնարավորությունները իր բանակը համալրելու հարցում, գրում է NYT-ն։

Թերթը հիշեցնում է, որ վերջերս Վլադիմիր Պուտինը դրոններ մատակարարելու մասին անձամբ պայմանավորվել է իր մեկ այլ դաշնակցի՝ Իրանի հետ։ Սպիտակ տան աղբյուրը պնդել է, որ դրանց առաջին խմբաքանակը Մոսկվա է հասել անցյալ շաբաթ։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԿԺԴՀ-ն հաստատել է միջուկային պետության կարգավիճակը
Հաջորդ հոդվածըԵվրոպայի լիգա․ «Արսենալը» մեկնարկեց հաղթանակով, «Ռոման» պարտվեց (տեսանյութ)