Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալել է «Խիմկիին» և հաղթել 3-1 հաշվով։
Հանդիպման 7-րդ րոպեին հաշիվը բացել է տանտերերի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։ Քիչ անց նա դարձել է նաև գոլային փոխանցման հեղինակ։
Այս պահին Սպերցյանը գլխավորում է ռմբարկուների ցուցակը Պրոմեսի և Նոբոայի հետ միասին․ նրանք բոլերն էլ 8 գոլ ունեն իրենց ակտիվում։
Հայ ֆուտբոլիստը նաև երեք գոլային փոխանցման հեղինակ է դարձել այս մրցաշրջանում և գոլ+գոլային փոխանցում համակարգով (8+3) ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է այս պահի դրությամ