Թեհրանը մտադիր չէ գեներալ Սուլեյմանիի սպանության համար պատասխանել նույնպիսի քայլով

271

Իրանը մտադիր չէ Միացյալ Նահանգներին նույնպիսի գործողություններով պատասխանել գեներալ Քասեմ Սուլեյմանիի սպանության համար, CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում կիրակի օրը հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։

Նա Սուլեյմանիի սպանությունն անվանել է «քստմնելի հանցագործություն»։ «Մենք ցանկանում ենք, որ արդարադատությունը կայանա։ Մենք դա չենք մոռանա»,- ընդգծել է Ռաիսին։

Այս կապակցությամբ հարցազրուցավարը հետաքրքրվել է, թե արդյո՞ք դա նշանակում է, որ Թեհրանը մտադիր է գործել «ակն ընդ ական» սկզբունքով, և արդյո՞ք պետք է սպասել, որ Իրանը «պատասխան սպանություն» կկազմակերպի։

«Նման գործողությունների ամբողջ աշխարհում դիմում են ամերիկյան և սիոնիստական (նկատի ունի Իսրայելը) վարչակարգերը։ Մենք մտադիր չենք նման գործողությունների դիմել»,- ասել է Ռաիսին։

Սուլեյմանին Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի «Ալ-Քուդս» հատուկ նշանակության ուժերի հրամանատարն էր, որը 2020 թ․ հունվարին զոհվեց թիրախավորված հրթիռակոծության հետևանքով։ Գործողությունն իրականացրել էր վաշինգտոնյան նախորդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըՊՍԺ-ին հաղթանակ բերեց Մեսիի գոլը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածըՍպերցյանը ՌՊԼ-ի ամենաարդյունավետ ֆուտբոլիստն է այս պահի դրությամբ