Մալդինի․ Պրեմիեր լիգայի 20-րդ թիմն ունի ավելի մեծ բյուջե, քան «Միլանը»

300

Իտալիայի չեմպիոն «Միլանի» տեխնիկական տնօրեն, լեգենդար իտալացի ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին համեմատել է իտալական եւ անգլիական ակումբների հնարավորությունները։

«Անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ թիմն ունի ավելի մեծ բյուջե, քան «Միլանը»։ Այսօր տրանսֆերային շուկայում բրիտանացիների հետ մրցակցելը շատ բարդ է։ Մենք երբեք դուրս չենք գա մեր տնտեսական հնարավորությունների սահմաններից։

Չեմպիոնների լիգայում բարդ է, բայց մենք «Միլանն» ենք եւ պետք է լինենք շատ հավակնոտ»,- Մալդինիի խոսքը մեջբերում է Sky-ը։

Անգլիայի առաջնության 7 տուրից հետո 1 միավորով 20-րդ տեղում է «Լեսթեր Սիթին»։

Նախորդ հոդվածըԿապառոս․ Կանենք հնարավոր ամեն ինչ, որ հասնենք մեր նպատակին
Հաջորդ հոդվածըԵկել է հազարապատիկ լրջանալու ժամանակը․ Տեսանյութ