Չինական The Global Times պարբերականի մեկնաբան Սիձին Հուն իր հոդվածում նշել է, որ ԱՄՆ-ն ամենամեծ շահն է ստանում «Հյուսիսային հոսքերի» խաթարումից, սակայն Վաշինգտոնը Ռուսաստանի հետ դիմակայությունը սրելու ռիսկի է ենթարկվում։
Մեկնաբանի կարծիքով՝ նման դիվերսիաները կարող են անկանխատեսելի հետևանքներ ունենալ միջազգային հանրության համար։
««Հյուսիսային հոսքերի» նկատմամբ նենգադուլը նույնն է, ինչ` բացես Պանդորայի արկղը և նոր աղետներ դուրս թողնես այնտեղից։ Դա չտեսնված խելահեղություն է»,- նշել է հոդվածի հեղինակը։
Սիձին Հուն նշել է, որ նման գործողությունները կարող են խաթարել Եվրոպայի և Վաշինգտոնի հարաբերությունները, եթե ապացուցվի վերջինիս մեղքը, նաև կարող են հանգեցնել հակամարտության սաստկացմանը։
««Հյուսիսային հոսքերի» վթարը նոր ճակատ բացելու ազդանշան է, որը նախազգուշացնում է, որ հակամարտությունն ընդլայնվում է ու թեժանում։ ․․․Ճգնաժամի ավերածությունները, որ մոլեգնում էին միայն Ուկրաինայում, այժմ հանկարծ տարածվում են Բալթիկ ծովի վրա»,- եզրակացրել է լրագրողը։
Փոխանցում է ria.ru-ն։