Ռուսաստանի ամենահարուստ գործարարների կարողությունը 2022 թ․ սկզբից կրճատվել է ավելի քան 83,4 մլրդ դոլարով։
Այդ մասին վկայում են Bloomberg գործակալության «Միլիարդատերերի ինդեքսի»՝ երեքշաբթի հրապարակված տվյալները։
«Աղքատացած» ռուսաստանցի գործարարների ցուցակում են՝ «Норникель» լեռնամետալուրգիական ընկերության և «Интеррос» հոլդինգի նախագահ Վլադիմիր Պոտանինը (նրա կարողությունները կրճատվել են 1,08 մլրդ դոլարով), «Новатэк»-ի վարչության նախագահ Լեոնիդ Միխելսոնը (այս տարվա հունվարից կորցրել է 5 մլրդ դոլար, նրա կարողությունը գնահատվում է 27,4 մլրդ դոլար), «Северсталь»-ի տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսեյ Մորդաշովը (զրկվել է 7,78 մլրդ դոլարից, այժմ նա ունի 21,1 մլրդ դոլար)։
«Լուկոյլի» նախկին նախագահ Վագիտ Ալեկպերովը կորցրել է 1,86 մլրդ դոլար, «Металлоинвест» հոլդինգի սեփականատեր Ալիշեր Ուսմանովը զրկվել է 3,38 մլրդից։
Bloomberg-ը 2012 թվականի մարտից հրապարակում է «Միլիարդատերերի ինդեքսը», որտեղ ընդգրկված են տեղեկություններ մոլորակի 500 մեծահարուստների ունեցվածքի մասին։
Փոխանցում է tass.ru-ն: