WP․ ԱՄՆ Հանրապետական կուսակցությունում տարաձայնություններ կան Ուկրաինային օգնելու հարցում

292
waving flag, us republican party elephant emblem, background, 3d illustration

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ներսում տարաձայնություններ կան այն հարցում, թե արդյո՞ք արժի շարունակել տարբեր տեսակի օգնություններն Ուկրաինային։

Այդ մասին տեղեկացնում է The Washington Post թերթը։

Պարբերականը նշում է, որ վիճաբանությունները կուսակցությունում սկսվել են ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում հանրապետական փոքրամասնության առաջնորդ Քևին Մաքարթիի ելույթից հետո, որն ակնարկել է, որ Կոնգրեսում առաջիկա միջանկյալ ընտրություններում հաղթելու դեպքում հանրապետականները կարող են կրճատել Կիևին հատկացվող օգնությունը։

«Հանրապետականների շարքերում հազվադեպ խզում է նկատվում, որը կարող է վերածվել առավել բացահայտ պայքարի, եթե նրանք  նոյեմբերին կայանալիք ընտրությունների արդյունքում մեծամասնություն ստանան Կոնգրեսում»,- ասվում է թերթի հաղորդագրության մեջ։

Թերթը նշում է, որ անցյալ շաբաթ մի խումբ հանրապետական օրենսդիրներ դեմ են հանդես եկել դեմոկրատների առաջարկին՝ Ուկրաինա ուղարկել այն միջոցները, որոնք ստացվել են ռուսաստանյան ակտիվների բռնագանձման արդյունքում։ Հանրապետականների մեծամասնության կարծիքով՝ այդ գումարը, ավելի լավ է՝ օգտագործվի հենց ԱՄՆ-ում որոշ խնդիրներ լուծելու համար։ Կուսակցության շարքերում կան նաև ծայրահեղ աջ քաղաքական գործիչներ, որոնք կրկնում են «նախկին նախագահ Դոնալդ Թրամփի գովասանքները Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հասցեին» և առաջարկում են առհասարակ դադարեցնել Ուկրաինային հատկացվող օգնությունը։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածը«Հատուկ ռազմական գործողության» մեկնարկից ի վեր՝ ավելի քան 15 հազար մարդ է կամավորագրվել
Հաջորդ հոդվածըՌուսաստանցի մեծահարուստների ունեցվածքը 2022 թ․ սկզբից կրճատվել է առնվազն 83 մլրդ դոլարով