Գերմանական Spiegel ամսագրի ընթերցողները քննադատության տարափ են տեղացել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հասցեին՝ այն բանից հետո, երբ նա հայտարարել է, որ չի մասնակցի G20 գագաթնաժողովին, եթե Ռուսաստանի նախագահ Պուտինը ժամանի այնտեղ։
Շատերի կարծիքով՝ Զելենսկին «ուղղակի վախենում է»։
«Ակնհայտ է, որ նա վախենում է Պուտինի հետ անձամբ հանդիպելուց»,- իր կարծիքն է հայտնել ընթերցողներից մեկը։
«Զելենսկին սխալ է գործում։ Պուտինի և Բայդենի հետ հանդիպումը կարող է վերջ դնել պատերազմին և տասնյակ հազարավոր կյանքեր փրկել»,- գրել է օգտատերերից մեկը։
«Ծիծաղելի են Զելենսկու վերջնագրերը։ Ուկրաինան բանկրոտ-երկիր է և դժվար թե կարողանա մտնել G20, մինչդեռ Ռուսաստանը աշխարհի խոշորագույն տնտեսություններից մեկն է։ Ուրեմն՝ ո՞վ պիտի պայմաններ թելադրի»,- գրել է մեկ ուրիշ ընթերցող։
Փոխանցում է ria.ru-ն։