‘A սերիայի աստղերը խաղադաշտ են դուրս գալու ներկված դեմքերով’

1033

A սերիայի ֆուտբոլիստները և մրցավարները որոշել են առաջնության առաջիկա տուրում խաղադաշտ դուրս գալ դեմքներին կարմիր ներկանյութ քսած: Այսպես ֆուտբոլիստներն ու մրցավարները պատրաստվում աջակցություն հայտնել ՄԱԿ-ի՝ կանանց նկատմամբ բռնության հարցի լուծմանն ուղղված արշավին:

13-րդ տուրի բոլոր խաղերում, այդ թվում «Յուվենտուս» – ՍՊԱԼ  և  «Լացիո»-«Միլան» հանդիպումներում այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսիք են Կրիշտիանու Ռոնալդուն և Պաուլո Դիբալան, խաղադաշտ դուրս կգան երեսներին կարմիր գիծ նկարված:

Նախաձեռնությունը տեղի կունենա WeWorld Onlus կազմակերպության հետ համագործակցության շնորհիվ, որն արդեն 20 տարի է, ինչ զբաղվում է աշխարհում կանանց իրավունքների պաշտպանության հարցով:

Բացի դրանից, ֆուտբոլիստները խաղադաշտ դուրս կգան կանանց հետ, որոնք այդ օրը կկրեն հատուկ արշավին նվիրված շապիկներ:

Սա կլինի Ա Սերիայի ֆուտբոլիստների 2-րդ նմանատիպ  քայլը: Առաջին նմանատիպ ակցիան տեղի էր ունեցել անցյալ տարի ապրիլին:

Նախորդ հոդվածը‘Football Leaks. Ռայոլան 49 մլն եվրո է վաստակել Պոգբայի տրանսֆերից’
Հաջորդ հոդվածը‘«Վագների ՄՌԸ»-ն «մարտնչում է» Սիրիայում, Աֆրիկայում, Ուկրաինայում և այլուր’