‘Football Leaks. Ռայոլան 49 մլն եվրո է վաստակել Պոգբայի տրանսֆերից’

1060

Football Leaks-ը նոր տվյալներ է հրապարակել 2016 թվականին Պոլ Պոգբայի՝ «Յուվենթուսից» «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունից գործակալ Մինո Ռայոլի վաստակած գումարների մասին: Հաղորդվում է, որ Ռայոլան ընդհանուր առմամբ երկու ակումբներից ստացել է 49 մլն եվրո: 

«Յուվենթուսը» վճարել է 27 մլն եվրո: Ըստ աղբյուրի՝ Ռայոլան և թուրինյան ակումբը պայմանագրով ամրագրված կետ ունեին, ըստ որի՝ 90 մլն եվրոյով Պոգբայի տրանսֆերը վաճառելու դեպքում Ռայոլան ստնալու է 18 մլն եվրո: Ինչպես նաև յուրաքանչյուր 5 մլն եվրո ավելի տրանսֆերային արժեքից գործակալին բաժին է հասնելու ևս 3 մլն: Այդպիսով՝ 105 մլն եվրո արժեցած տրանսֆերից Ռայոլան վաստակել է 27 մլն եվրո: 

Բացի դրանից, Ռայոլան ևս 22 մլն եվրո է ստացել «Մանչեսթեր Յունայթեդից»: 

Նախորդ հոդվածը‘Սպասվում է անձրև’
Հաջորդ հոդվածը‘A սերիայի աստղերը խաղադաշտ են դուրս գալու ներկված դեմքերով’