Al Jazeera․ Գազայում ռմբակոծված շենքերի վերակառուցման համար անհրաժեշտ կլինի 15 մլրդ դոլար

173

Իսրայելի ռմբակոծությունների հետևանքով ավերված շինությունների վերականգնման համար Գազայի հատվածում կպահանջվի առնվազն 15 մլրդ դոլար։

Այդ մասին հայտարարել է Պաղեստինյան ներդրումային ֆոնդի ղեկավար Մոհամեդ Մուստաֆան Դավոսում Համաշխարհային տնտեսական համաժողովում, փոխանցել է Կատարի Al Jazeera հեռուստաալիքը։

Ըստ Մուտսաֆայի՝ Գազայում մոտավորապես 350 հազար միավոր բնակարաններ ամբողջությամբ կամ մասամբ վնասվել են  2023 թ․ հոկտեմբերի 7-ին իսրայելական ռմբակոծությունների մեկնարկից ի վեր։

«Մենք դեռ չենք խոսում ենթակառուցվածքի մասին, չենք խոսում հիվանդանոցների , կոմունիկացիաների մասին, որոնք վնասվել են»,- հավելել է նա։

Պաղեստինյան տարածքում Իսրայելի ռազմական գործողությունների սկզբից զոհվել է գրեթե 25 հազար մարդ, Գազայի 2,3 մլն բնակիչներից գրեթե բոլորը ստիպված են  եղել լքել իրենց  տները։

Նախորդ հոդվածըՉԺՀ-ն առաջարկել է միջնորդել Պակիստանի և Իրանի միջև լարվածությունը թուլացնելու հարցում
Հաջորդ հոդվածը«Աթլետիկոն» պայքարից դուրս թողեց «Ռեալին» (տեսանյութ)