ՉԺՀ-ն առաջարկել է միջնորդել Պակիստանի և Իրանի միջև լարվածությունը թուլացնելու հարցում

189

Չինաստանը պատրաստ է «կառուցողական դեր» խաղալ Պակիստանի և Իրանի միջև լարվածությունը թուլացնելու հարցում։

Այդ մասին հաղորդել է Geo TV հեռուստաալիքը՝ հղում անելով Իսլամաբադում ՉԺՀ գլխավոր հյուպատոս Յան Յունդունին։

«Պակիստանը և Իրանը տարածաշրջանի և մուսոլմանական աշխարհի խոշորագույն երկրներ են, դրա համար էլ Չինաստանը հույս ունի, որ նրանց միջև տարաձայնությունները կարող են հարթվել բանակցություններով և այլ խաղաղ միջոցներով»,- ասել է գլխավոր հյուպատոսը՝ պատասխանելով Բելուջստանին հասցված հրթիռային հարվածների հետևանքների մասին հարցին։

Նախորդ հոդվածըՍինգապուրի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել
Հաջորդ հոդվածըAl Jazeera․ Գազայում ռմբակոծված շենքերի վերակառուցման համար անհրաժեշտ կլինի 15 մլրդ դոլար