‘Altibox Norway Chess սուպերմրցաշար, 2-րդ տուր. Արոնյանը կրկին ոչ-ոքի խաղաց’

1540

Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում շարունակում է ընթանալ Altibox Norway Chess 2018 շախմատի սուպերմրցաշարը:

Այսօր կայացած 2-րդ տուրում հայազգի գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակ խաղաքարերով ուժերը չափեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ուեսլի Սոյի հետ: Պարտիայի 43-րդ քայլում կողմերը խաղաղ դաշտ կնքեցին:

Ներկայումս Արոնյանն իր հաշվին ունեցած 1 միավորով կիսում է 2-7-րդ հորիզոնականները:

Նշենք, որ առաջին տուրում ևս Արոնյանը ոչ-ոքի էր խաղացել:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մալթայի ընտրանու հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Պաշտոնական. «Զենիթ»-ը նոր գլխավոր մարզիչ ունի’