‘
Apple ընկերությունը լրագրողներին է ուղարկել հոկտեմբերի 23-ին կայանալիք մամուլի ասուլիսի հրավիրատոմսը, որտեղ, ինչպես ենադրվում է, կներկայացվի iPad պլանշետի կոմպակտ տարբերակը, հայտնում է All Things Digital կայքը:
Ավանդույթի համաձայն, Apple-ը հրավիրվող ասուլիսի օրակարգը չի հայտնում՝ ակնարկելով միայն, որ ընկերությունը «փոքրիկ նորություն ունի»:
Ոչ պաշտոնական տվյալներով, մինի-iPad-ի էկրանի անկյունագիծը լինելու է 7,85 դյույմ(20սմ): Մինչ այժմ թողարկվա պլանշետների անկյունագիծը 9,7 դյույմ է (25սմ):
Նոր պլանշետը, ենթադրվում է, որ ավելի էժան է լինելու, քան սովորական չափի iPad-ը, բայց ավելի թանկ, քան մրցակից ֆիրմաների պլանշետները, օրինակ՝ Google Nexus 7-ը: Վերլուծաբանների մեծ մասը ենթդրում է, որ կոմպակտ iPad-ի գինը կլինի 300-350 դոլարի սահմաններում:
‘