Astana Zhuldyzdary․ Տիգրան Հարությունյանը գրավել է երրորդ տեղը

274

Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Astana Zhuldyzdary միջազգային փառատոնի ծրագրով անցկացվել է կայծակնային շախմատի մրցաշար:

Հայաստանի ներկայացուցիչ, գրոսմայստեր Տիգրան Հարությունյանը գրավել է երրորդ տեղը՝ 11 հնարավորից վաստակելով  9 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի մամուլի ծառայությունը:

Տիգրանը Հարությունյանը 34 կետով բարելավել է կայծակնային շախմատում իր վարկանիշը:

Շանթ Սարգսյանը վաստակել է 8.5 միավոր և զբաղեցրել է 5-րդ տեղը:

Նախորդ հոդվածըԲելառուսի ՊՆ-ն «Վագներ» ՄՌԸ-ի հետ ռազմական խնդիրներ է մշակում
Հաջորդ հոդվածըՌուս հոկեյիստը ձերբակալվել է բանակից խուսափելու համար