‘ATP Պեկին. Խաչանովը հաղթեց և հաջորդ փուլում կմրցի Նադալի հետ’

1612

Չինաստանի մայրաքաղաք Պեկինում ընթանում է ATP շարքի հերթական մրցաշարը:

Ռուսաստանի առաջին ռակետ Կարեն Խաչանովն առաջին շրջանում 6:4, 6:2 հաշվով առավելության հասավ չինացի Դի Վուի նկատմամբ:

Հայկական արմատներ ունեցող Խաչանովը մրցաշարի երկրորդ շրջանում կմրցի աշխարհի առաջին ռակետ Ռաֆայել Նադալի հետ: Իսպանացին մեկնարկային բարդ խաղում 3 սեթի արդյունքում 4:6, 7:6, 7:5 հաշվով առավելության հասավ աշխարհի 22-րդ ռակետ, ֆրանսիացի Լուկաս Պուիլի նկատմամբ:

Նախորդ հոդվածը‘«Բարսելոնա»-ի նախկին մարզիչը կարող է գլխավորել «Բավարիա»-ն’
Հաջորդ հոդվածը‘Արսեն Վենգեր. «Եթե «Բարսելոնան» ցանկանա հանդես գալ ԱՊԼ-ում՝ դա կբարդացնի բոլորի վիճակը»’