‘Արսեն Վենգեր. «Եթե «Բարսելոնան» ցանկանա հանդես գալ ԱՊԼ-ում՝ դա կբարդացնի բոլորի վիճակը»’

1724

«Արսենալի» գլխավոր մարզիչը գտնում է, որ «Բարսելոնան» կարող է միանալ ԱՊԼ-ին։

«Ես կփորձեի սովորել կատալոներեն, եթե «Բարսելոնան» ցանկանար հանդես գալ ԱՊԼ-ում։ Նրանց միանալը բոլորի վիճակը կբարդացներ։ Չնայած՝ դա քիչ հավանական է թվում։ Մյուս կողմից՝ հետաքրքիր կլիներ նայել, թե ինչպես են նրանք իրենց դրսևորում ԱՊԼ-ում։ Եթե խոսենք առաջնությունը մինչև 24 թիմ ընդլայնելու մասին, ապա սկզբում պետք է հրավիրենք շոտլանդական ակումբներին, իսկ հետո մտածենք իսպանականների մասին»,- Վենգերին է մեջբերում Marca-ն։

Հիշեցնենք, որ ուրիշ լիգա «Բարսելոնայի» տեղափոխության մասին խոսակցությունները սկսվել են Կատալոնիայում քաղաքական լարված իրավիճակի պատճառով։

Նախորդ հոդվածը‘ATP Պեկին. Խաչանովը հաղթեց և հաջորդ փուլում կմրցի Նադալի հետ’
Հաջորդ հոդվածը‘Օդի ջերմաստիճանը 4-ին, 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով’