‘ATP. Ցինցինատի. Ջոկովիչը քառորդ եզրափակչում է, Խաչանովը լքել է պայքարը’

805

Ցինցինատիում շարունակվում է ATP Մասթերս-1000 շարքի մրցաշարը։

Աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչը երրորդ փուլում հաղթել է իսպանացի Պաբլո Կարենյո-Բուստային 6-3, 6-4 հաշվով: Հանդիպումը տևել է 1 ժամ 31 րոպե:  Սերբ թենիսիստը 8 էյս է կատարել, ոչ մի կրկնակի սխալ թույլ չի տվել ու 6 բրեյք-փոինթից հաջող է իրացրել 6-ը:

Կիսաեզրափակչի ուղեգրի համար Ջոկովիչը, որը մրցաշարի գործող չեմպիոնն է, կմրցի Լյուկա Պուի հետ:

Ֆրանսիացին երրորդ փուլում հաղթել է հայկական արմատներով ռուս թենիսիստ Կարեն Խաչանովին 7:6 (7:3), 4:6, 2:6 հաշվով: 

Նախորդ տարի թենիսիստները հանդիպել էին «Ռոլան Գարոսում», ինչպես նաև Դոբայի ու Մարսելի մրցաշարեում: Այս խաղից հետո դիմակայության հաշիվը դարձավ 2-2:

Նախորդ հոդվածը‘ԿԽՄԿ-ն առայժմ չի տեսակցել Ադրբեջանում գտնվող հայ զինծառայողին. Արմենպրես’
Հաջորդ հոդվածը‘ԱՄՆ-ը ուզում է գնել Գրենլանդիան’